Տաճատ Պողոսյան
Տաճատ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1905 |
Մահացել է | 1981 |
Մասնագիտություն | մանկավարժ և խմբագիր |
Տաճատ Պողոսյան (1905 - 1981), հայ մանկավարժ, խմբագիր։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճատ Պողոսյանը ծնվել է 1905 թվականին Ատրպատականի Սալմաստի գավառի Հավթվան գյուղում (Իրան)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1918 թվականին՝ ճեմարանի փակվելուց հետո, Թավրիզի թեմական կենտրոնական դպրոցում։ 1923 թվականից դասավանդել է իրանահայ դպրոցներում։ 1935 թվականից աշխատել է «Ալիք» օրաթերթի խմբագրությունում, 1949-1955 և 1973-1974 թվականներին եղել է գլխավոր խմբագիր, 1937-1939 թվականներին՝ «Նաւասարդ», 1943-1946 թվականներին՝ «Լոյս» գրական և գիտական հանդեսների (Հովսեփ Թադևոսյանի հետ) հրատարակիչ-խմբագիր։
1942 թվականից եղել է Թեհրանի «Մոդեռն» տպարանի կառավարիչ, 1968 թվականից՝ տպարանի սեփականատեր. տպագրել է հիմնականում դասագրքեր իրանահայ դպրոցների համար, նաև գեղարվեստական, պատմական և այլ գրքեր (Հովհաննես ավագ քհն. Հաճյանի «Հայոց տաժանքի ճամբաներով» (հ. 1–2, 1965) երկը, Ն. Գորոյանցի «Պարսկաստանի հայերը» (1968) ուսումնասիրությունը և այլն)։ 1969-1970 թվականներին լույս է ընծայել «Րաֆֆի» տարեգիրքը, 1969 թվականից՝ նույնանուն օրացույց։
Տաճատ Պողոսյանը մահացել է 1981 թվական Թեհրանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |